Происшествия
январь 03 • 17:32, 2025

Հրդեհի ահազանգ Բագրատաշենի անցակետում (թարմացված)

Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Պարզվել է, որ պահեստում առկա են դյուրավառ նյութեր։

Հրդեհի հետևանքով տուժել է երեք քաղաքացի (Ա․ Ա․, ծնված 1980 թ., Վ․ Ա․, ծնված 1988 թ. և  Հ․ Մ․, ծնված 1998 թ.)․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին, մարվել՝ 16։18-ին։ Այրվել են ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության Բագրատաշեն անցակետի ժամանակավոր պահպանման պահեստի (մոտ 1500 քմ) մոտ 1000 քմ հատվածը և գույքը՝ մասամբ:

Աշխատանքներին ներգրավվել է հատուկ ինժեներական տեխնիկա (էքսկավատոր): Դեպքի վայրում իրականացվում է հերթապահություն: