Объявления

Կկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսը
Объявления
январь 11 • 06:23, 2025
Կկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսը
Полиция МВД призывает ездить исключительно на зимних шинах
Объявления
декабрь 14 • 07:18, 2024
Полиция МВД призывает ездить исключительно на зимних шинах
Уважаемые водители, в республике есть закрытые и труднопроходимые дороги, о которых периодически сообщает Спасательная служба МВД.Ради всеобщей безопасности призываем ездить исключительно на зимних шинах и строго соблюдать правила дорожного движения.Кроме того, напомним, что вступило в силу законодательное регулирование, согласно которому езда на зимних шинах является обязательной с 31-го марта (включительно). Желаем вам безопасной дороги.
Հայտարարություն. ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ
Объявления
декабрь 03 • 12:19, 2024
Հայտարարություն. ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ
ՆԳ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ: Կարող են դիմել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, որոնք ունեն Ոստիկանության կամ Միգրացիայի և քաղաքացիության կամ Փրկարար ծառայության ոլորտներում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), և որոնց մասնակցությունը կարող է նպաստել Խորհրդի գործունեության առավել արդյունավետ իրականացմանը: Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`• դիմում՝ խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանի անունով (ձևը կցվում է),• կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը,• ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ,• հիմնավորում` Հասարակական խորհրդում ներգրավման վերաբերյալ (1.5-2 էջ),• հակիրճ վերլուծություն՝ վերջին 3 տարիների ընթացքում Ոստիկանության կամ Միգրացիայի և քաղաքացիության կամ Փրկարար ծառայության ոլորտներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ (4.5-5 էջ)։ Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը: Հայտերը ներկայացնել դեկտեմբերի 3-ից 17-ը ներառյալ՝ ուղարկելով mia@gov.am էլփոստին: Մանրամասները և դիմումի ձևը՝ https://mia.gov.am/2024/12/03/hx-3/
Полиция и Спасательная служба МВД перешли на усиленную службу
Объявления
ноябрь 27 • 11:31, 2024
Полиция и Спасательная служба МВД перешли на усиленную службу
Учитывая погодные условия и осадки в республике, по поручению министра ВД Полиция и Спасательная служба перешли на усиленную службу.Полицейские и спасатели регулируют движение, помогают водителям.Уважаемые водители, из соображений безопасности мы призываем вас ездить исключительно на зимних шинах, быть внимательнее, строго соблюдая правила дорожного движения. Желаем вам безопасной дороги.
Для управления чрезвычайной ситуацией сформирован оперативный штаб
Объявления
май 26 • 12:19, 2024
Для управления чрезвычайной ситуацией сформирован оперативный штаб
Распоряжением Премьер-министра РА Никола Пашиняна был сформирован оперативный штаб во главе с министром территориального управления и инфраструктуры Гнелем Саносяном для управления чрезвычайной ситуацией из-за наводнений в результате проливных дождей в регионах Лори и Тавуш.Спасательная служба МВД, Дорожный департамент, Полиция, региональные администрации, органы местного самоуправления и другие соответствующие структуры осуществляют необходимые мероприятия в рамках своих полномочий.Сообщаем, что Спасательная служба и все государственные органы предпринимают все необходимые действия.Также сообщаем, что сил Министерства внутренних дел достаточно для проведения необходимых мероприятий на месте.Если потребуется дополнительная помощь, будет предоставлена соответствующая информация.
«Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով վերապատրաստման դասընթացի մասնակցության հրավեր
Объявления
май 03 • 06:00, 2024
«Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով վերապատրաստման դասընթացի մասնակցության հրավեր
Հարգելի՛ գործընկերներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հանրային կապերի պատասխանատուներ,Հայաստանի Հանրապետությունում ճգնաժամային հաղորդակցությունը բարելավելու, արտակարգ իրավիճակներում տեղեկատվության հաղորդակարգերն արդյունավետ կառավարելու, ապատեղակատվության տարածումը կանխելու, ինչպես նաև աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով ՆԳՆ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը կազմակերպել և անցկացնելու են «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով վերապատրաստման երկօրյա դասընթաց՝ ԶԼՄ-ների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային կապերի ներկայացուցիչների համար։Դասընթացի նպատակն է՝✔️արտակարգ իրավիճակներում ժամանակին և ճշգրիտ լրատվության ապահովումը,✔️ճգնաժամային արդյունավետ հաղորդակարգերի մշակումը և զարգացումը,✔️տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարումն ու արժանահավատ տեղեկատվության տրամադրումը,✔️խուճապի առաջացման կանխումը,✔️ճգնաժամային կառավարման անխափանության ապահովումը: Դասընթացի մասնակցությունը հնարավորություն կտա՝✔️սովորել նոր գիտելիքներ ոլորտի փորձառուներից,✔️ձևավորել նոր գաղափարներ, հիմնարար ըմբռնում՝ ճգնաժամային կառավարման և հաղորդակցման վերաբերյալ,✔️զարգացնել արտակարգ իրավիճակներում աշխատելու հմտություններ։ Դասընթացները կվարեն ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության, Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Երևանի պետական համալասրանի դասախոսներ, տեղեկատվության անվտանգության փորձագետներ ու փորձառու լրագրողներ։Դասընթացները տեղի կունենան մայիսի 14-ից 15-ը՝ ՆԳՆ Փրկարար ծառայության խորհրդակցությունների դահլիճում (Դավիթաշենի 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)։Գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների ծանոթանալու համար մինչև մայիսի 10-ը դիմել ՆԳՆ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն (էլ.փոստ՝ mia@gov.am, հեռ.՝ 011-56-02-63)։
Հայտարարություն
Объявления
сентябрь 28 • 16:21, 2023
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարական ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է փրկարար ծառայության փրկարարական ծառայողների ատեստավորման գործընթաց։Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1. հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 882-Ն որոշման պահանջները՝ ատեստավորման անցկացման համար ձևավորվում է հանձնաժողով։Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեկ պատգամավոր (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության վարչապետի մեկ ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեկ ներկայացուցիչ և երկու հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ։Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու համար կարող են դիմել արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կամ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ ունեցող hասարակական կազմակերպությունները:Հասարակական կազմակերպությունը, որը ցանկություն է հայտնել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին։Սույն հայտարարության համաձայն՝ ձևավորվող հանձնաժողովը անցկացնելու է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարական ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում։Դիմումը պետք է լինի ամբողջական՝ ներառելով՝ 1․ կազմակերպության անվանումը, 2. կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, 3. գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, 4․ կազմակերպության կանոնադրությունը (լուսապատճենը), 5․ կարգով նախատեսված պայմանին համապատասխանությունը հավաստող տեղեկություններ, 6․ կազմակերպության այն երկու անդամների տվյալները, ովքեր ընտրվելու դեպքում մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին։ Մասնակցելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով mia@gov.am էլեկտրոնային հասցեին: Հայտարարության տարածման օրը 2023 թ. սեպտեմբերի 28-ն է։Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ։ Ատեստավորման անցկացման վայրի, օրվա և ժամի մասին ընտրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կտեղեկացվեն լրացուցիչ։ Հարցերի դեպքում նամակ գրել mia@gov.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 012-31-78-94, 012-31-77-43։
Հայտարարություն
Объявления
сентябрь 07 • 20:09, 2023
Հայտարարություն
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`• վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.• նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.• ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.• կատարել չոր խոտի, խոզանի այրում.• բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.• թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն: Հարգելի քաղաքացիներ, նկատված հրդեհի կամ ծխի դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգել 911 հեռախոսահամարին:
ՆԳՆ փրկարար ծառայությունում վերագործարկվել է վստահության հեռախոսը՝ (+374 10) 36-77-25
Объявления
июль 31 • 06:37, 2023
ՆԳՆ փրկարար ծառայությունում վերագործարկվել է վստահության հեռախոսը՝ (+374 10) 36-77-25
Աշխատանքն առավել թափանցիկ դարձնելու նպատակով՝ օգոստոսի 1-ից ՆԳՆ փրկարար ծառայությունում գործարկվելու է «Վստահության հեռախոս» թեժ գիծը։ Փրկարար ծառայության գործառույթներին առնչվող խնդիրներով և նկատառումներով քաղաքացիները կարող են զանգահարել (+374 10) 36-77-25 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 09.00-17.00-ն (ընդմիջում՝ ժամը 13.00-14.00)։ Թեժ գիծը հնարավորություն կտա առավել օպերատիվորեն արձագանքել ահազանգողների բարձրացրած հարցերին՝ լսելով բնակչության ներկայացրած խնդիրները, ինչպես նաև ծառայության աշախատանքների վերաբերյալ առաջարկներն ու դիտողությունները:
Հայտարարություն. ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 15.00-ի դրությամբ
Объявления
июль 16 • 06:59, 2023
Հայտարարություն. ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 15.00-ի դրությամբ
Ինչպես հայտարարվել էր, Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, ՀՀ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները՝ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն, անցել են ուժեղացված ծառայության: Ժամը 15.00-ի դրությամբ Վարդավառի տոնական միջոցառումների հետ կապված ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հանցագործության՝ 1, պատահարների՝ 8 և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 4 ահազանգ: Արձանագրված բոլոր ահազանգերով ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ: Նույն ժամանակահատվածի դրությամբ՝ Ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 28 շրջայց: Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 93 քաղաքացի և 12 հեծանվանավակ: Փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻ կենտրոնի ծառայողների կողմից իրականացվել է 6 շրջայց: Լողափերին հայտնաբերվել է լողանշաններն անցած 60 քաղաքացի, 4 փչովի նավակ, 1 ջրային հեծանիվ: Իրազեկման աշխատաքների միջոցով փրկարարները անվտանգ գոտի են վերադարձրել քաղաքացիներին և լողամիջոցները: «Շողակաթ» լողափում Ճամբարակի հրշեջ-փրկարարները ավազների արգելափակումից դուրս են բերել 2 տրանսպորտային միջոց: Ահազանգ է ստացվել, որ «Դրախտ» հանգստյան գոտու մոտակայքում նկատվում է ռետինե նավակ և մոտակայքում լողացող քաղաքացի: Ահազանգով դեպքի վայր մեկնած ՀՆՓԱԻ կենտրոնի ջրափրկարարները հանգստյան գոտու «ժայռ» լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, հայտնաբերել են քաղաքացուն և տեղի ուժերով դուրս բերել ափ, որտեղ արձանագրվել է Լ. Ղ.-ի (ծնվ.1939 թ.) մահը: Ուժեղացված ծառայության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Կրկին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները։
Հայտարարություն. ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 18.00-ի դրությամբ
Объявления
июль 16 • 06:52, 2023
Հայտարարություն. ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 18.00-ի դրությամբ
Ինչպես հայտարարվել էր Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված` ՀՀ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները՝ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության: Ժամը 18.00-ի դրությամբ, Վարդավառի տոնական միջոցառումների հետ կապված, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հանցագործության՝ 1, պատահարների՝ 17 և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 5 ահազանգ: Արձանագրված բոլոր ահազանգերով ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ: Ուժեղացված ծառայության շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայությունը միջոցառմանը ներգրավել է 296 փրկարարական ծառայող, 65 տրանսպորտային միջոց, 10 մոտորանավակ և անօդաչու թռչող սարք: 18:00-ի դրությամբ ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 89 շրջայց: Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 227 քաղաքացի և 36 լողամիջոց։ Փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻ կենտրոնի ծառայողների կողմից իրականացվել է 16 շրջայց: Լողափերին հայտնաբերվել է լողանշաններն անցած 160 քաղաքացի, 11 փչովի նավակ, 4 հեծանվանավակ: Իրազեկման աշխատանքների միջոցով փրկարարները անվտանգ գոտի են վերադարձրել քաղաքացիներին և լողամիջոցները: Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են լողանշաներն անցած քաղաքացու, որը չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացի Ա․ Ի․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել են ափ։ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են լողանշաներն անցած քաղաքացու, որը չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացի Ս․ Հ․-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են ափ։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ցամաքաբերդ» լողափում փրկարարները շրջայց կատարելիս ափից մոտ 500 մ հեռավորության վրա նկատել են խափանված ջրային մոտոցիկլետ, որի վրա եղել է մեկ քաղաքացի. վերջինս չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափ են դուրս բերել Է․ Բ․-ին (ծնված 2005 թ․) և ջրային մոտոցիկլետը։ Ոժեղացված ծառայության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Կրկին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, ծնողներին կոչ ենք անում ուշադիր լինել անչափահասների նկատմամբ, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները:
Հայտարարություն
ОбъявленияОповещение
июль 07 • 20:21, 2023
Հայտարարություն
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`• վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.• նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.• ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.• կատարել չոր խոտի, խոզանի այրում.• բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.• թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:Հարգելի քաղաքացիներ, նկատված հրդեհի կամ ծխի դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգել 911 հեռախոսահամարին:
Страница 1 из 1